News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան թաղամասում  32-ամյա հայ տղամարդ է մահացել: Նրա մարմինը գտնվում էր Զվեզդնյա փողոցի թիվ 16 շենքի մոտ: Նա մահացել է ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալության պահին, գրում է «Մոյկա78»-ը: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 10-ին: Ոստիկանակության աշխատակիցները տարածքը ստուգելիս մերկ տղամարդ են նկատել: Նա միայն կիսավարտիկով եւ գուլպաներով վազում էր ճանապարհի երթեւեկելի մասով, ընդ որում, բոլորովին ոչ ադեկվատ տեսք ուներ:

Ոստիկանները տղամարդուն խնդրել են դուրս գալ երթեւեկելի հատվածից, սակայն, չլսելով ոստիկանների հորդորները, տղամարդը սկսել է փախչել: Այդ պահին անցնելիս է եղել ճանապարհային ոստիկանությունը: Տեսուչներն օգնել են արգելափակել փախչողին: Երբ ոստիկանները սկսել են տանել տղամարդու թեւերը դեպի մեջքը, նա հանկարծակի դադարել է շնչել: Ոստիկանների նախաձեռնած վերակենդանացնող գործողությունները չեն օգնել: Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են հայի մահը: Մահացածի ինքնությունը պարզվել է: Հայտնի է, որ Պետերբուրգում նա ապրում էր առանց գրանցման՝ Լենինիի պողոտայի վրա գտնվող վարձակալված բնակարանում:

Մարմինն ուղարկվել է դիահերձարան, որտեղ մասնագետները պետք է պարզեն երիտասարդի մահվան պատճառը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ