News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես դեռ շատ անելիքներ ունեմ երկրի զարգացման համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11–ին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին՝ կարելի՞ է վերջինիս քաղաքական էջը փակված համարել։

Նկատառմանը, որ խոսքը բիզնեսի մասին չէ, նա նշեց, որ բիզնեսը նկատի չունի։

«Ակտիվ մարդը չի մարում, մարդու էությունը չի փոխվում ցանկացած իրավիճակում՝ լինի իշխանության մեջ թե իշխանությունից դուրս, միայն դրևսորումներն են փոխվում»,–նկատեց Պողոսյանը։

Հարցին՝ պատրաստվում է Միհրան Պողոսյանը մասնակցել արտահերթ ընտրություններին, նա ասաց. «Կապրենք կտեսնենք։ Հարցը խիստ ապագային է վերաբերում»։

NEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչու է հեղափոխությունից հետո Միհրան Պողոսյանը ավելի ակտիվ, երկար է մնում նիստերի դահլիճում, հարցեր է տալիս, ի՞նչն է փոխվել, որին ի պատասխան նա հայտնեց. «Ես չեմ փոխվել և իմ գործունեությունը չի փոխվել թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հետո»։

Տպել
Ամենաշատ