News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մեր երկրում վարորդների տուգանքները համահունչ չեն հանրապետությունում մարդկանց կենսամակարդակին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում ՃՈ տուգանքների համաներման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Ի՞նչ է նշանակում կարմիր գծերին 5 րոպեից ավել կանգնելու համար 5 հազար դրամ տուգանել: Եթե ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է, որքանով է արդարացի այդքան աշխատավարձ ստացողին 5 հազար դրամով տուգանելը, նման չնչին խախտման համար: Հետո էլ այդ բռնագանձումը տարաել նրա միա գույք համարվող բնակարանի վրա»,-ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանը կոչ արեց կառավարությանն այս ուղղությամբ քայլեր անել. «Բոլոր քաղաքական ուժերը նախընտրական շրջանում հայտարարում էին, որ գիտեն բյուջեն լցնելու եղանակները: Հիմա ժամանակն է, որ այդ ձեր զինանոցից օգտվեք եւ մարդկանց համար թեթեւացնեք տուգանքների բեռը»:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, այս օրինագծով քաղաքացիներին զիջվող գումարի չափը մոտ 13,7 մլրդ դրամ է կազմում, իսկ տուգանքներից կազատվի շուրջ 150 հազար անձ:

Օրինագիծը նաեւ մի շարք բացառություններ է նախատեսում, որոնց դեպքում՝ համաներումը չի տարածվում տվյալ անձանց վրա: Մասնավորապես, համաներումը չի կիրառվի այն դեպքերում, երբ վարորդը խախտել է հետեւյալ կանոնները՝ առանց թույլտվության ավտոմեքենայի վրա կարմիր եւ կապույտ ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաեւ օպերատիվ ծառայություն իրականացնող մեքենաների համար նախատեսված գունածածկապատկերներ օգտագործելը, առանց համարանիշի կամ կեղծված համարանիշով մեքենաներ վարելը, մեքենաների տիրոջ ջողմից համարանիշը այլ անձի հանձնելը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, ոստիկանի կանգառ հրահանգին չենթարկվելը, առանց ԱՊՊ կտրոնը փակցնելու երթեւեկելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ