News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր՝ հուլիսի 11-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը (նստավայրը՝ Թբիլիսի):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ նվիրակին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ եւ  հաջողություններ մաղթել կարեւոր առաքելության իրականացման գործում։

Հիշատակելով, որ եղել է Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը Սուրբ Աթոռում, նախագահ Սարգսյանն ասել է, որ քաջածանոթ է հայ-վատիկանյան հարաբերությունների հարուստ պատմությանն ու օրակարգին:

Հանրապետության նախագահը նշել է, որ երկկողմ պատմական կապերը, մշակութային եւ հոգևոր մեծ ժառանգությունը համագործակցության հետագա զարգացման համար լավ նախադրյալներ եւ ամուր հիմք են հանդիսանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ