News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարությունն առաջարկում է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել եւ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման ժամկետը այս տարվա հուլիսի 1-ից երկարաձգել մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը:

Այսօր՝ հուլիսի 11-ին, օրինագիծը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Որպես փոփոխության հիմնավորում, նախարարը նշեց հետեւյալը.

«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի միջոցով կարող են ներկայացվել հանցագործության մասին անանուն հաղորդումներ: Նախատեսվել էր, որ այդ հարթակը ենթակա է ստեղծման մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը:

Այս համատեքստում հարկ է նշել, որ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը ստեղծելու եւ դրա պատշաճ գործարկումն ապահովելու ուղղությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարթակի տեխնիկական նկարագիրը հաստատվել է սույն թվականի ապրիլի 12-ին, իսկ գնման գործընթացների համար պահանջվում է բավականին երկար ժամանակ՝ ներկայումս շարունակվում են աշխատանքներ տարվել հարթակի առնչությամբ կատարվող գնումների գործընթացը կազմակերպելու եւ հարթակի ստեղծման ուղղությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակով հաղորդում ներկայացրած անձանց անանունության երաշխավորմանն ուղղված կառուցակարգերի ապահովման ուղղությամբ՝ անհրաժեշտություն է առաջանում երկարաձգել հարթակի ստեղծման ժամկետը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ