News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ճիշտ որոշում կայացրեց Տարոն Մարգարյանը, քանի որ Հանրապետականի թիմը պարտվել էի, ինքն էլ պետք է հեռանար: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին:

«Տարոն Մարգարյանի քաղաքական թիմը հեռացել էր իշխանությունից, եւ կարծես թե վերջին բաստիլը մնացել էր քաղաքապետարանը: Կարծում եմ՝ ճիշտ որոշում կայացվեց ներկայացնելու հրաժարական, որովհետեւ նոր  Հայաստանում մենք պետք է նոր էջից սկսենք, այդ թիմը պարտվել էր եւ Հանրապետականի թիմը ամբողջապես պետք է հեռանար»,- ասաց պատգամավորը:

ԱԺ  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ հավելեց, որ ՀՀԿ-ին եւ նրա ներկայացուցիչներին ժողովուրդն իր վերաբերմունքը հայտնել է, եւ իր կարծիքով, քաղաքական եւ բարոյական առումով ճիշտ է, որ պատասխանատու պաշտոններ զբաղեցնողները իրենց քաղաքական թիմի հետ հեռանան:

Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ ԲՀԿ-ն արդեն քաղաքական որոշում է կայացրել՝մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին:

«Ես կարծում եմ՝ ընտրությունները կլինեն արտահերթ, ով կգլխավորի ԲՀԿ համամասնական ցուցակը, առաջիկա օրերի քննարկումների արդյունքում պարզ կլինի»,-ասաց պատգամավորը:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Նա Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականի նոյեմբերի 15-ից՝ ընտրվելով Երեւան քաղաքի ավագանու կողմից՝ փոխարինելով հրաժարական տված Կարեն Կարապետյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ