News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ–ն 6 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են կնքել, որն ուղղված կլինի Հայաստանում միկրովարկավորման խթանմանը։ Փաստաթուղթը հուլիսի 11–ին ստորագրել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը եւ ԵԱԶԲ Ակտիվների եւ պարտավորությունների կառավարման գծով տնօրեն Դմիտրի Լադիկով–Ռոեւը։

Վարկային պայմանագրի շրջանակներում ԵԱԶԲ–ն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ–ին կտրամադրի 6 մլն ԱՄՆ դոլար, որը բանկը կուղղի միկրովարկավորման խթանմանը ֆինանսական ինստիտուտների նպատակային վարկային գծերի բացման միջոցով։

«Մեզ համար մեծ պատիվ է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ–ի հետ վարկային պայմանագիր ստորագրելը։ ԵԱԶԲ–ն բանկի հետ համագործակցում է բավականին վաղուց, եւ այժմ մենք ստորագրում ենք նոր երկարաժամկետ վարկային պայմանագիր՝ ուղղված Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի խթանմանը։ Մենք հույս ունենք, որ դա կօգնի բանկին բարելավել դիրքերը հայկական շուկայում եւ կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը»,–մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Դմիտրի Լադիկով–Ռոեւը։

Նա հիշեցրել է, որ ԵԱԶԲ–ն ու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ–ը հաջողված աշխատանքային փորձ ունեն՝ 2012 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ–ի հետ համատեղ սկսել են Հայաստանում միկրովարկավորման ծրագրերի իրականացումը։

«Կարծում ենք, որ այս նախագիծը կնպաստի միկրո եւ փոքր բիզնեսի կայուն զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մրցակցային միջավայրի զարգացմանը՝ խթանելով արտադրության ծավալների աճը, ապրանքների եւ ծառայությունների տեսականու ընդլայնումը, ապրանքի որակի բարձրացմանը։ Այսպիսով, միկրո եւ փոքր բիզնեսի աջակցությունը նշանակալի ազդեցություն կունենա Հայաստանի շուկայական տնտեսության զարգացման վրա»,–հավելել է  ԵԱԶԲ Ակտիվների եւ պարտավորությունների կառավարման գծով տնօրեն Դմիտրի Լադիկով–Ռոեւը։

«Այս պայմանագիրը կամրապնդի եւ կընդլայնի ԵԱԶԲ–ի եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ–ի միջեւ համագործակցությունը։ Մեզ համար կարեւոր է հուսալի երկարաժամկետ գործընկեր ունենալը։ Այս համաձայնագրի շրջանակներում ներգրավված ֆինանսական միջոցները մեզ թույլ կտան միկրո եւ փոքր բիզնեսի հաճախորդներին առաջարկել ավելի մատչելի եւ մրցունակ վարկային պրոդուկտներ՝ դրանով իսկ մեր նպաստը բերելով Հայաստանի տնտեսության զարգացմանը»,–իր հերթին շեշտել է Աշոտ Օսիպյանը։

Նրա խոսքով, բանկը ԵԱԶԲ–ի կողմից տրամադրված ֆինանսական ռեսուրսների շրջանակում միկրո եւ փոքր բիզնես ոլորտին կառաջարկի տարեկան 9-10 տոկոս տոկոսադրույքով վարկեր (նախկին 10-11 տոկոսի փոխարեն)։ Վարկի գումարը միջինում կկազմի 40 հազար դոլար։ Վարկը կարելի կլինի ձեւակերպել բանկի մասնաճյուղերում, այն կտրամադրվի դոլարով եւ 5 տարի ժամկետով։ Վարկի տրամադրման որոշումը կկայացվի ՓՄՁ համար նախատեսված 8 կոմիտեներում։

 «Այս տարի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ–ը տարբեր աղբյուրներից ներգրավել է 38 մլն դոլար արժողությամբ ֆինանսական ռեսուրսների, որի շրջանակներում իրականացնում է տարբեր ծրագրեր՝ ուղղված ՓՄՁ զարգացմանը, բիզնեսում կանանց եւ երիտասարդներին ներգրավելուն, իսկ այժմ նոր պայմանագրի շրջանակներում շեշտը կդրվի միկրո եւ փոքր բիզնեսի վրա»,–նշել է նա։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Հայաստանի առաջատար բանկերից է ՓՄՁ վարկավորման ոլորտում եւ վարկավորման ծավալներով ընդգրկված է բանկերի Թոփ հնգյակում։ 2017 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 16.3 տոկոսով ավելացրել է միկրո եւ փոքր բիզնեսի վարկավորման ծավալները։ Ոլորտի ֆինանսավորման նպատակով բանկը կիրառում է եվրոպական լավագույն տեխնոլոգիաները։ 

 ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ձեւավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող Հայկապբանկ-ի վերակազմավորման արդյունքում: Բանկի բաժնետերերն են հանդիսանում «ՖԼԵՇ» ՍՊԸ–ն՝ 72.73 տոկոս, Բարսեղ Բարսեղյանը՝ 18.33 տոկոս եւ բելգիական Incofin Investment Management ընկերությունը՝ 5.58 տոկոս։ Բանկն ունի 61 մասնաճյուղ Հայաստանի բոլոր մարզերում եւ Արցախում։

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հիմնադրվել է Ռուսաստանի Դաշնության եւ Ղազախստանի Հանրապետության կողմից  2006 թվականի հունվարին՝ մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը նպաստելու, դրանց կայուն տնտեսական աճի եւ փոխադարձ արեւտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով։ ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ Բանկի անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ