News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հուլիսի 11-ին, փոխել է խուլիգանության մեղադրանքով կալանավորված Գուրգեն Նազարեթյանի խափանման միջոցը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Նազարեթյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նրա խոսքով՝ խափանման միջոցը փոխվել է 1 միլիոն դրամ գրավի կիրառմամբ: Նույն մեղադրանքով կալանավորված Գուրգենի եղբայրը՝ Օգսեն Նազարեթյանը, դեռ շարունակում է մնալ կալանավորված:

Նշենք, որ Կարբի գյուղի բնակիչներ Օգսեն եւ Գուրգեն Նազարեթյաններին մեղադրանք է  առաջադրվել մայիսի 27-ին գյուղում տեղի ունեցած միջադեպով՝ խուլիգանության հոդվածով:

Մայիսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել Գուրգեն և Օգսեն Նազարեթյան եղբայրների մասնակցությամբ: Վերջիններս քննվել են Արագածոտնի մարզային վարչության կողմից, սակայն խափանման միջոցը չի ընտրվել կալանավորումը: Դրանից հետո դատախազը բողոքարկել է, որից հետո հունիսի 27-ին Գուգեն Նազարեթյանի խափանման միջոցը փոխվել է՝ ընտրվել է կալանավորումը որպես խափանման միջոց:

Նազարեթյան եղբայրների հարազատներն ու համագյուղացիները օրեր առաջ բողոքի ակցիա են անցկացրել Վերաքննիչ դատարանի եւ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց: Դատախազությունում նրանց խոստացել էին գործը պահել ուշադրության կենտրոնում:

Օգսեն Նազարեթյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ հայտարարել էր, որ կալանավորման որոշումն ապօրինի է եւ դրա համար հիմքեր չկան:

Տպել
Ամենաշատ