ՆԱՏՕ-ի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումը պետք է հաղթահարի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ տարբերությունները: Կազմակերպության գրասենյակ ժամանելուն պես այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Դաշնակիցների միջեւ տարաձայնություններ են մնում, սակայն ես համոզված եմ, որ գագաթնաժողովը կարող է արդյունքների հասնել եւ վերացնել Եվրոպային եւ ԱՄՆ-ի միջեւ առկա տարաձայնությունները»,- ասել է նա:
Ստոլտենբերգը մեկ անգամ եւս վերահաստատել է իր թեզն այն մասին, որ դաշինքի պետությունները վերջին սերնդում ռազմական ծախսերի ավելացման են հասել, եւ որ իրենք կարող են փոխըմբռնման հասնել այս հարցի շուրջ: