News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը Եվրոպայի  ամենամեծ ֆինանսավորմամբ իրագործվող ծրագրերից է, որին միանում է Հայաստանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» փաստաթուղթը ներկայացնելիս նշեց Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը:

Նրա խոսքով, միայն մշակույթ բաղադրիչի կիրառման համար նախատեսվում է 454, 8 միլիոն եվրոյի դրամանշնորհ տրամադրել մշակույթի ոլորտի ակտիվ հասարակական կազմակերպություններին:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակային նախագիծը մեկնարկել է 2014 թ., «որը բաղկացած է երկու՝ «Մեդիա» եւ «Մշակույթ» բաղադրիչներից, այն պետք է իրականացվի 2014-2020 թթ. ընթացքում: Ներկայում նախագիծը ԵՄ մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է (միայն «Մշակույթ» բաղադրիչի կիրարկման համար 2014-2020 թթ. նախատեսվում է 454.8 մլն եվրոյի դրամաշնորհ տրամադրել մշակույթի ոլորտի առավել ակտիվ հասարակական կազմակերպություն-ներին եւ հրատարակչական ոլորտում մասնագիտացած կազմակերպություններին):

Նշյալ ծրագիրը հասանելի է ԵՄ անդամ երկրներին, այդ թվում՝ Իսլանդիային, Նորվեգիային, Մոլդովային եւ Վրաստանին։

Ծրագրի ֆինանսական պարտավորությունը՝ «Մշակույթ» բաղադրիչին միանալու դեպքում, կազմում է 52 հազար եվրո:

Միանալով «Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային նախագծի «Մշակույթ» բաղադրիչին՝ հայաստանյան մշակութային ոլորտի կազմակերպությունները հնարավորություն կունենան ակտիվորեն ներգրավվելու եվրոինտեգրման գործընթացին, իրականացնելու դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի եւ կինոարտադրության ոլորտներում:

«Եվրոպական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության կառավարու-թյան միջեւ «Ստեղծագործ Եվրոպա»-ին՝ Միության մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար նախատեսված ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2018 թ. մարտի 20-ին Արմեն Ամիրյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ:

ԵՄ կողմից փաստաթուղթը ստորագրել է Կրթության, երիտասարդության, սպորտի եւ մշակույթի, հարցերով եվրոպական հանձնակատար Թիբոր Նավարաչիչը:

Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ՝ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածի համաձայն, այն ուժի մեջ կմտնի գրավոր ծանուցում ստանալու օրվանից, որով Հայաստանը Հանձնաժողովին դիվանագիտական ուղիներով կծանուցի, որ դրա ուժի մեջ մտնելու համար իր ներպետական իրավական ընթացակարգերն ավարտվել են:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի 2018թ. Նախաձեռնություններին մասնակցելու համար անհրաժեշտ է Հուշագրի ուժի մեջ մտնելու գործընթացներն ավարտել մինչեւ ս.թ. հուլիսի վերջին շաբաթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ