News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարթոնքը տեղի է ունեցել 2015 թվականին, երբ սկսվեցին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» փաստաթղթի քննարկման ժամանակ նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խոշորագույն ձեռքբերումը համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագիրն է, իսկ մնացած ճյուղային համաձայնագրերը շրջանակային համագործակցությանն են լրացնում:

«Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարթոնքը տեղի է ունեցել 2015թ.-ից, երբ վերսկսվեցին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները: Դրանք նախորդ իշխանությունների հաջողության պատմությունն էին արտաքին քաղաքականության ոլորտում»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունները օրենսդիր և գործադիր ճյուղերով պետք է սկսեն կյանքի կոչել բոլոր համաձայնագրերը, հակառակ դեպքում դրանք կմնան բացառապես արխիվային փաստաթղթեր, «եթե մեր քաղաքացիները,  շահառուները չեն զգում այդ համաձայնագրերն իրենց առօրյայում»:

Արմեն Աշոտյանը նկատեց, որ կարեւոր է նաեւ եվրոպական բյուրոկրատական ընթացակարգերին տիրապետելը. «Երբեմն հայկական ծագման ծրագրերը չեն անցնում Բրյուսելում, որովհետեւ փայլուն իդեա, դեռ չի նշանակում հաջողություն: Շատ կարեւոր է այդ իդեան փաթեթավորել եվրոպական ընթացակարգերի մեջ: Ոլորտային հանձնաժողովները պարտավոր են նաեւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներ ներդնել բոլոր համաձայնագրերի հետ կապված»:

Տպել
Ամենաշատ