News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կիեւում Գերագույն Ռադայի շենքի մոտ անցկացվող բոոքի ակցիային մինչեւ հինգ հազար մարդ է մասնակցում, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն: Նշվում է, որ ցուցարարները ծխագլանիկ են վառել, ինչի հետեւանքով Սահմանադրության հրապարակը ծխով է ծածկվել: Ոստիկանությունում հայտարարել են, որ տուժածներ եւ ձերբակալվածներ չկան: Մայրաքաղաքի կենտրոնում անվտանգության միջոցառումները խստացվել են, սակայն իրավապահների կողմից ցուցարարների նկատմամբ որեւէ գործողություն չի ձեռնարկվում:

Կիեւի ոստիկանության պետը նշել է, որ կենտրոնում երկու ակցիա է ընթանում: Ռադայի մոտ ընթանում է «ԱվտոԵվրոՍիլա» կազմակերպության բողոքի ակցիան, իսկ կառավարության շենքի առջեւ՝ «ԴնեպրԱզոտ»-ի աշխատակիցներինը: Ընդհանուր առմամբ, ոստիկանության տվյալներով, կենտրոնում մինչեւ հինգ հազար ցուցարար է հավաքվել:

Տեղեկացվում է, որ «ԱվտոԵվրոՍիլա»-ն դեմ է նախարարների կաբինետի որոշմանը, ըստ որի ոստիկանությունը կարող է ստուգել եվրոպական համարանիշներով ավտոմեքենաները եւ տուգանել այն անձանց, ովքեր չեն գրանցում Ուկրաինայում գտնվող մեքենաները մեկ տարի ժամկետով ներմուծման ռեժիմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ