News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել շատ կարեւոր է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով այն կոչերը, թե Նիկոլ Փաշինյանը չպետք է մասնակցի ՆԱՏՕ գագաթնաժողովին։ 

«Փաստ է, որ նա մեկնել է, մասնակցելու է, եւ կարծում եմ՝ դա շատ դրական է, իսկ արդյունքները մոտ ժամանակներս կերեւան»,- հավելեց Քոչարյանը:

Հարցին՝ ԱԳ փոխնախարարը որեւէ մտավախություն չունի՞ այդ առնչությամբ, նա պատասխանեց. «Եկեք արդյունքներով առաջ շարժվեք։ Եթե մտավախություններով առաջ շարժվես, ոչ մի քայլ չպետք է անես»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ