News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ գործընկերության առաջնահերթությունների մասին փաստաթղթի նախաստորագրման արարողությունը, փաստաթղթի տեքստի բանակցություններն ավարտվել են:

Փաստաթուղթը ստորագրել են Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով «European Interest» գործակալությանը:

Փաստաթղթի ստորագրման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Տեղեկության մեջ նշվում է, որ գործըներության առաջնահերթությունները ԵՄ եւ Ադրբեջանի հարաբերություններում կարեւոր քայլ են ապագա տարիների համար: Գործընկերության առաջնահերթությունները դրական ազդեցություն կունենան Ադրբեջանի եւ Եվրամիության ժողովուրդների բարեկեցության վրա, քանի որ ուղղված են ԵՄ-Ադրբեջան կապերի էլ ավելի ամրապնդմանը: Դրանից զատ, գործընկերության առաջնահերթությունների միջոցով ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են իրենց համընդգրկուն պարտավորությունները, որոնք օրակարգում են: Գործընկերության առաջնահերթությունները պաշտոնապես համարվում են Եվամիության ու Ադրբեջանի կողմից հաստատված, սպասվում է դրանց ընդունումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ