News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստան վերադառնալ որոշած քաղաքացիների թիվը, որոնք հետախուզման մեջ են զինծառայությունից խուսափելու մեղադրանքով, մի քանի անգամ մեծացել է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության հետախուզման եւ արտահանձնման բաժնի պետ, գնդապետ Խաչիկ Մուրադյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի հայտնի հայտարարությունից հետո վերադարձողների հոսքը մեծացել է: Հունիսի 1-ից հուլիսի 10 ժամանակահատվածում Հայաստան է վերադարձել մոտ 100 հետախուզվող, որոնց 27 տարեկանը չի լրացել: Սա 3 անգամ ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Վերադարձել են նաեւ 200 անձինք, որոնք զինվորական հաշվառման կանգնած չեն: Նշված ժամանակահատվածում 120 անձ կատարել է համապատասխան վճարումը (27 տարեկանից հետո քաղաքացիները կարող են տուգանք վճարել, եւ քրեական հետապնդումը կդադարեցվի): Սա 4 անգամ ավելի շատ է, քան անցյալ տարի:

Ինչպես նշեց Ոստիկանության ներկայացուցիչը, հասկանալի պատճառներով միջազգային հետախուզման մեջ գտնվողները սահմանը հատելիս խնդիրներ են ունեցել: Դրանից խուսափելու համար Հայաստան վերադառնալ որոշածները կարող են ուղղակիորեն Ոստիկանությանը նախապես տեղեկացնել ազգականների կամ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Հուլիսի 1-ի դրությամբ կա ծառայությունից խուսափելու համար մոտ 11 հազար հետախուզվող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ