News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արեւմտյան Օրեգանոյի համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել 590 մարդու շրջանում՝ ցուցադրելով լուսանկարներ, որոնցում մի քանի տղամարդ է պատկերված եղել: Նրանց հետ որոշ կանայք կարող էին ամուսնանալ: Հետազոտողները պարզել են, որ տղամարդիկ, որոնց արտաքին տեսքը կանանց համար այդքան էլ գրավիչ չի եղել, պետք է ավելի մեծ չափի մատանիով ամուսնության առաջարկ անեին՝ որպես արտաքին տեսքի յուրատեսակ «փոխհատուցում», գրում է Life-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը: 

Գիտնականները պարզել են, որ իրենց ավելի գրավիչ համարող կանայք ավելի թանկ նվերներ եւ տղամարդկանց կողմից այս կամ այն գործողությունների ավելի վառ դրսեւորումներ են ակնկալում: Ընդ որում՝ զուգընկերոջ արտաքին տեսքն այդքան էլ մեծ նշանակություն չի ունեցել. մի քանի տարվա աշխատավարձի չափով խոշոր քարով մատանին թույլ կտար կանանց աչք փակել ընտրյալի արտաքին տեսքի վրա:

Սակայն սիրած կնոջը թանկարժեք մատանիով «գնելը» երջանիկ ամուսնական կյանք չի երաշխավորում. 2014 թվականին Էմորիի համալսարանի գիտնականները պարզել էին, որ որքան ավելի թանկ է նշանադրության մատանին, այդքան մեծ է հավանականությունը, որ զույգը շատ արագ կբաժանվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ