Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի կայքը, հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը: Իլհամ Ալիեւը եւ Դոնալդ Տուսկը նշել են նաեւ Ադրբեջանի եւ ԵՄ-ի համագործակցությունը քաղաքականության, տնտեսության, էներգետիկայի եւ տրանսպորտի, Եվրոպայի էներգետիկ անվտանգության ոլորտներում, մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: