News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համոզված է, որ չպետք է գնալ Ընտրական օրենսգրքի երկու նախագծի ճանապարհով։ Այս մասին նա այսօր՝ հուլիսի 11-ին ասաց լրագրողների հետ զրույցում։

«Մեր համար հասկանալի չէ՝ մեկ նախագծով ենք ներկայանալո՞ւ, թե՞ երկու նախագծով։ Եթե երկու նախագծով ենք ներկայանալու, բանավեճը տեղափոխվելու է ԱԺ։ Հայտնի չէ՝ ի՞նչ ելք կունենա այդ քննարկումը»,- նշեց նա։

Ռուստամյանի համար պարզ չէ նաեւ, թե կառավարության ԸՕ նախագծի պատվերը որտեղից է գալիս. «Անհասկանալի է դառնում, եթե կառավարությունը, ի վերջո, ինքնուրույն նախագիծ է բերում՝ հենվելով այն նույն քաղաքական ուժերի վրա, որոնք նույն քննարկումներն անում են այլ ձեւաչափով, ապա նախագծի պատվերը որտեղի՞ց է գալիս։ Քանի որ այն քաղաքական ուժերը, որ ԱԺ-ում կա, արտացոլված են նաեւ կառավարությունում՝ բացի ՀՀԿ-ից»:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով, երկու նախագծի դեպքում Դաշնակցությունը դժվար դրության մեջ է հայտնվելու: «Երբ կառավարությունը ներկայացնի իր նախագիծը, մենք պետք է պաշտպանենք այն դրույթները, որոնք մեզ համար ընդունելի են: Մենք ասում ենք, որ ավելի լավ է բոլորս համադրենք մեր մոտեցումները եւ հանգենք կոնսեսուսային նախագծի։ Մենք ինքնանպատակ չենք պաշտպանի որեւէ նախագիծ։ Մենք հակված ենք լինելու պաշտպանել այն նախագիծը, որտեղ ներառված կլինեն մեր առաջարկները, բայց պատրաստ ենք գնալ հղկման»,- հայտարարեց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ Դանիել Իոաննիսյանը, չներկայացնելով կառավարությունը, շատ տեղերում իր կարծիքն է արտահայտում. «Ես կոչ կանեի, որ ոչ մեկ չսեփականացնի ճշմարտությունը, պարտադրի իր տեսակետը, դա երբեք լավ տեղ չի տարել։ Միշտ պետք է փոխզիջումների ճանապարհով գնալ։ Անզիջում դիրքորոշումը խափանում է կոնսեսուսի հնարավորությունը»։

Խոսելով վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի մասին՝ ՀՅԴ ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ չպետք է գնալ ԸՕ երկու նախագծերի ճանապարհով:

«Վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը մենք համարում ենք մասնագիտական խումբ, որն ինչ-որ օգտակար աշխատանք է տարել, քանի որ այն, ինչ արել է աշխատանքային խումբը, որը կա ԱԺ-ում եւ մասնագիտական խումբը կառավարությունում, այս փուլում կարող է մի տեղ հատվել։ Չպետք է գնալ 2 նախագծերի ճանապարհով»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ