News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման համար պետական հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի» 7-րդ հոդվածի 16-րդ մասը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`

1. Ստեղծել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողով եւ հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Առաջարկել հանձնաժողովին՝ յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 31-ը, մշակել եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տվյալ տարվա` Անկախության տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը»,- նշված է որոշման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ