News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայում, իրանցի դիվանագետը մեղադրվում է սպանության նպատակով դավադրության համար: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի Դաշնային դատախազությանը, իրանցի դիվանագետ Ասադոլահ Ասադին, ով աշխատում է Վիեննայում Իրանի դեսպանատանը, մեղադրվում է Փարիզում իրանական ընդդիմության վրա հարձակման նպատակով իրանցի զույգին աշխատանքի ընդունելու համար:

Հաղորդագրության համաձայն՝ Ասադին հունիսի վերջին Լյուքսեմբուրգում հանդիպման ժամանակ զույգին սարք էր փոխանցել, որը 500 գրամ տրիացետոնի տրիպերօքսիդ էր պարունակում:

Ասադին եվրոպական որոշմամբ ձերբակալվել էր այս ամսվա սկզբին գերմանական Աշաֆենբուրգ քաղաքի հարեւանությամբ՝ Բելգիայում իրանական արմատներով զույգի ձերբակալությունից հետո:

Գերմանացի դատախազները պնդում են, որ Ասադինը, որը Վիեննայում Իրանի դեսպանատանը որպես դիվանագետ գրանցվել էր 2014 թվականին, իրանական հետախուզության ծառայության անդամ էր, որի առաքելությունն առաջին հերթին «Իրանի ներսում եւ դրա սահմաններից դուրս ընդդիմադիր խմբերի ինտենսիվ մոնիտորինգն ու  պայքարն է դրանց դեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ