News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանի անբարեխիղճ առեւտրի համար «հատուցումն» անհետաձգելի է, հայտարարել է  ԱՀԿ նիստում կազմակարպությունում ԱՄՆ դեսպան Դենիս Շին, փոխանցում է AP-ն:

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն սկանդալը կարգավորելու վայր չէ: «Հաշվի առնելով միջազգային առեւտի մեջ Չինաստանի վիթխարի եւ աճող դերը, ինչպես նաեւ ծանր վնասը, որ Չինաստանն իր առեւտրային գործընկերներին հասցրել է, այլեւս չի կարելի հատուցումը հետաձգել: Ավելին՝ ակնհայտ է, որ ԱՀԿ-ն ներկայումս բոլոր գործիքները չի առաջարկում, որ անհրաժեշտ են այս իրավիճակը շտկելու համար»,- նշել է նա:

Նշենք, որ ԱՄՆ-ն սպառնում է 200 մլն դոլար չինական ապրանքների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել: Ի պատասխան Պեկինը Միացյալ Նահանգներին մեղադրել է վախեցնելու մեջ եւ հայտարարել, որ ԱՀԿ կգանգատվի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՀԿ-ից պահանջել էր փոխել վեճերի կարգավորման համակարգը, քանի որ կարծում է, որ ԱՀԿ-ում Միացյալ Նահանգների նկատմամբ անարդար են գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ