News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի, սիրելի ընկերներ, գործընկերներ, բարեկամներ, զբոսավարներ, ուղեկցորդներ, զբոսաշրջային օպերատորներ, գործակալներ, հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչներ, հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, արհեստագործներ, արվեստագետներ, մշակութային գործիչներ, միջազգային գործընկերներ, պետական կառավարման համակարգի ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանի ու Արցախի զբոսաշրջային իմ հարազատ, հպարտ ու ստեղծագործ ընտանիք,

Այսօր ես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնավարումս թողնելու դիմում եմ ներկայացրել։

Այս տարի լրացել է Նախարարությունում իմ աշխատանքի 20 տարին։ 2005-2016 թվականներին ղեկավարել եմ Նախարարության Զբոսաշրջության վարչությունը, իսկ 2016 թվականից, երբ ստեղծվեց Զբոսաշրջության պետական կոմիտեն, հանդիսացել եմ կոմիտեի նախագահի տեղակալը։ 2013 թվականից Զբոսաշրջության իրավաբանների միջազգային ֆորումի (IFTTA) անդամ եմ։

Ես յուրաքանչյուրիցդ սրտանց շնորհակալություն եմ հայտնում այս երկար տարիների համագործակցության, համատեղ աշխատանքի ու ջանքերի համար՝ ի նպաստ մեր Հայրենիքի բարօրության։

Մեր համատեղ նվաճումների ու ձեռքբերումների, ինչպես նաև իմ բացթողումների մասին կդատեք ինքներդ։

Ակնկալում եմ Ձեր աջակցությունը Զբոսաշրջության կոմիտեին իր արդյունավետ գործունեությունն իրականացնելու հարցում»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ