News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ձերբակալվել են հեռուստահաղորդավար, քարոզիչ Ադնան Օկտարը ու նրա 234 հետեւորդները։ Օկտարին ու նրա կազմակերպությանը մեղադրում են բազմաթիվ հանցագործությունների մեջ՝ այդ թվում հանցավոր խմբավորում ստեղծելու, սեռական բռնությունների՝ նաեւ երեխաների նկատմամբ, խաբեբայության , հարկերից խուսափելու ու լրտեսության։ Օկտար ինքը այդ մեղադրանքները անվանել է «դավադրություն իր դեմ»։

Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել հինգ նահանգներում Օկտարի անշարժ գույքի օբյեկտներում , ու խուզարկությունները դեռ շարունակվում են, հայտնում է Anadolu-ն։ Նրա նստավայրում հայտնաբերվել է մեծ քանակության զենք:

Թուրքիայի հեռուստատեսային կարգավորող մարմինը փետրվարին դադարեցրել էր Օկտարի հեռուստահաղորդումը, որը համադրում էր աստվածաբանական քննարկումներն ու պարերը՝ հայտնելով, որ այն խախտում է գենդերային հավասարությունն ու կանանց իրավունքները։ Հեռուստաշոուի ընթացքում Օկտարը քննարկում էր իսլամական արժեքներ ու երբեմն պարում էր երիտասարդ կանանց հետ, որոնց անվանում էր «փիսիկներ», ու երգում երիտասարդների հետ, որոնց անվանում էր «առյուծներ»։

2006-ին Օկտարը գրել է «Արարման ատլաս» գիրքը, Խարուն Յախյա կեղծանվան ներքո, հավաստիացնելով, որ Դարվինի էվոլյուցիայի տեսությունն է ընկած գլոբալ ահաբեկչության հիմքում։

Օկտարի նախկին հետեւորդուհին էլ հայտնել է, որ կազմակերպությունում բռնություն էին կիրառում։ Նա հավաստիացնում է, որ նույնիսկ երեխաներին էին բռնաբարում։ Նրա խոսքով՝ այդ կազմակերպությունը «գործում էր Թուրքիայի դեմ»։

Օկտարը իր աղանդն էր ստեղծել դեռ 90-ականներին։ Այդ աղանդի անդամները պատմում էին, որ այնտեղ տարածված էին օրգիաները, կանանց ու դեռատի աղջիկներին սեքս հարկադրելը, այդ ամենը հաճախ տեսագրվում էր ու կիրառվում շանտաժի ու դրամաշորթության համար ։

Չնայած Օկտարը իսլամի մասին գրքեր է գրել ու կրոնական հարցերի մասին թոք շոու է ր վարում , հանրությունը նրան սովոր էր տեսնել առնվազն 5 , երբեմն էլ 10-20 աղջիկների շրջապատում, որոնք գռեհիկ հագուկապ ու շպար ունեին ։

Օկտարը ապրում է շքեղ առանձնատանը, իսկ նրա աղանդի անդամները ապրում են շքեղ բնակարաններում։ Նրանցից մի քանիսն առհասարակ չեն աշխատում ու ամբողջ ժամանակը նվիրում են Օկտարի ուսմունքի մասին գրքեր գրելուն ու տեսահոլովակներ նկարահանելուն՝ նոր հետեւորդներ գրավելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ