News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը խոստացել է պարզել Կաննի կինոշուկայի համար հատկացված 6.5 մլն դրամի շուրջ սկանդալը: Սկանդալային պատմությունը սկսվել է 2017 թվականից: Այդ ժամանակ Հայաստանի ազգային կինոկենտրոնը համաձայնագիր էր ստորագրել Parallels Film Production ընկերության հետ 2017 թվականին «Տատիկիս վարսերը» (Հայաստան-Բուլղարիա-Գերմանիա) ֆիլմին պետական աջակցության վերաբերյալ: Պայմանագրի գումարը 15 մլն դրամ էր կազմել:

Անցյալ տարվա ապրիլին Հայաստանի մշակույթի արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանը Կինոկենտրոնի այդ ժամանակ տնօրեն Գեւորգ Գեւորգյանին խնդրել էր 5 մլն դրամ տրամադրել Հայաստանի՝ Կաննի կինոշուկային մասնակցության համար: Օգնության համար Գեւորգյանը դիմել էր Parallels Film Production-ի տնօրեն Հովհաննես Գալստյանին:

«Գեւորգյանն ինձ խնդրեց մեր ֆիլմի բյուջեից փող փոխանցել նախարարությանը, քանի որ նա կարող էր նախարարի հանձնարարությունը կատարել բացառապես այն ֆիլմերի հաշվին, որոնք այդ պահին արտադրության մեջ էին: Մենք համաձայնվեցինք հատկացնել 4,6 մլն դրամ»,- NEWS.am-ի թղթակցին պատմեց Հովհաննես Գալստյանը:

Որպես այս միջոցների վերադարձի երաշխիք, ինչպես նաեւ «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանման աջակցություն Կաննում Հայաստանի տաղավարի հովանավոր՝ TSD ընկերությունը (ի դեմս գլխավոր տնօրեն Վահան Շաքարյանի) Parallels Film Production-ին 1,9 մլն դրամ փոխանցեց: «Հետագայում Արմեն Ամիրյանը խնդրեց նաեւ այդ 1,9 մլն դրամը փոխանցել Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Արսեն Բաղդասարյանին Կաննի կինոփառատոն մեկնելու համար: Արդյունքում մեր հատկացրած ընդհանուր գումարը կազմեց 6,5 մլն դրամ»,- հայտնեց նա:

Նրա խոսքով՝ հատկացված փողն այդպես էլ չի վերադարձվել: Մինչդեռ 2017 թվականին «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրության պլանը կատարելու համար Parallels Film Production-ը ստիպված էր անշարժ գույք գրավ դնել եւ վարկ վերցնել: «Դրանից զատ, մենք բախվեցինք իր ցինիզմով չտեսնված զրպարտչական արշավի լրատվամիջոցներում: Օգտագործվում էին անանուն հեղինակների հոդվածներ, անանուն նամակներ՝ ուղղված մեր միջազգային գործընկերներին, մեր կինոընկերության հասցեին զրպարտչական մեղադրանքներով: Մեր տրամադրության տակ է ամբողջ տեղեկատվությունը, թե ով եւ ինչի համար է դա սարքել»,- նշեց Գալստյանը:

Այսօր ընկերությունը հայտնվել է բարդ վիճակում՝ հաշվի առնելով հոկտեմբերին նախատեսված «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանումները Բուլղարիայում: «Մեզ մինչեւ հիմա 6,5 մլն դրամը չեն վերադարձրել: Դրանից բացի, դեռեւս նշանակված չէ 2018 թվականի համար ֆիլմերի ֆինանսավորման մրցույթի օրը: Ես մեր նոր կառավարության օժանդակության հույս ունեմ, այլապես մենք ստիպված կլինենք դիմել դատարան»,- նշեց Գալստյանը:

Միաժամանակ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ ներկայումս նախարարությունն ուսումնասիրում է ստեղծված իրավիճակը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է այս խնդիրը բազմակողմանիորեն ուսումնասիրել՝ հատկապես հաշվի առնելով վաղեմության ժամկետը: «Առաջիկայում մենք կարձագանքենք Հովհաննես Գալստյանի բարձրացրած հարցին եւ անպայման նրա հետ կհանդիպենք»,- հայտնեց նա:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Դանիել Դանիելյանը «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել...
Հայաստանում էապես կսահմանափակվի քրեական տարրերով ֆիլմերի ցուցադրությունը
Նա համոզված է, որ նման ֆիլմերը բացասաբար են անդրադառնում անչափահասների վրա։ Դրանք, ըստ...
Ամենաշատ