News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ ՀՀԿ-ն չհասցրեց իրականացնել ծրագրերը, քանի որ լրատվամիջոցները թիրախավորել էին իրենց եւ միայն բացասական տեսանկյունից էին անդրադառնում ՀՀԿ իշխանությանը:

NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը մտահոգություն հայտնեց ՏԻՄ ղեկավարների փոփոխության վերաբերյալ: Վստահեցրեց, թե կուսակցությունը դեռ որոշում չունի Երեւանի քաղաքապետի կամ ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:

«Կուսակցությունը որոշում չունի դեռ, այսինքն՝ չենք քննարկել այդ հարցը: Ես զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից՝ կապված ընտրություններին մասնակցելու հետ: Այնուամենայնիվ, ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել այս էտապում տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ վերաբերմունքի եւ, առհասարակ, այս ամենի վերաբերյալ, որովհետեւ, այո՛, 10 տարուց ավելի կայացել է ՏԻՄ-ը, այսինքն՝ ՏԻՄ-ը տարիների աշխատանքի եւ որոշումների կայացման արդյունքում իրականում կայացել է, եւ չի կարելի առհասարակ բոլորին, բոլոր ընտրված մարդկանց վերաբերվել նույն ձեւով: Եվ եթե մենք մեկին հանում ենք, մեկին նշանակում ենք, այսինքն՝ այս կառույցի գաղափարը կորցնում ենք, մենք շատ բացասական հետեւանքներ կարող ենք ունենալ: Ես հասկանում եմ, որ նոր իշխանություն է, որոշակի փոփոխություններ պետք է լինեն, բայց ես մտահոգ եմ ՏԻՄ-ի հետ կապված, եւ մտածում եմ, որ պետք է ավելի լուրջ վերաբերվել այս ամենին»,- ասաց Կարինե Աճեմյանը:

Պատգամավորի խոսքով՝ ՀՀԿ-ի անելիքները կիսատ մնացին բացասական լուսաբանման պատճառով:

«Մենք շատ անելիք ունեինք եւ չենք արել, որովհետեւ լուսաբանվել է բացասականը, այն, ինչ կատարվում է Հանրապետականում, եւ երբեւիցե չի լուսաբանվում այն դրականը, որ մեր երկրի հետ կապ ունի: Ե՛վ ՏԻՄ-ում, ե՛ւ կառավարությունում, ե՛ւ ԱԺ-ում այնպիսի փորձառու մարդիկ կան, որոնք նպաստել են մեր երկրի զարգացմանը: Քաղաքը, երկիրը կառավարելն այդքան էլ հեշտ բաներ չեն, եւ ես այնքան էլ համաձայն չեմ այն մտքի հետ, որ պոզիտիվ անփորձությունը գլխավորն է եւ կարեւոր ձեռքբերում է: Ես կարծում եմ, որ քաղաքների դեպքում պետք է կառավարման փորձ եւ պետք է այդ գաղափարներով առաջնորդվել»,- հավելեց Կարինե Աճեմյանը:

Տպել
Ամենաշատ