News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները կոչ են արել պահպանել «վճռական ճնշումը» Հյուսիսային Կորեայի վրա, այդ թվում ՄԱԿ պատժամիջոցների միջոցով, որպեսզի այդ ձեւով համոզեն նրան հրաժարվել միջուկային, քիմիական, կենսաբանական զենքից։

Նրանք նաեւ մտահոգություն են հայտնել Իրանի հրթիռային փորձարկումների կապակցությամբ ու հայտնել, որ Դաշինքը հանձնառու է «մշտապես ապահովել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի պահպանումը»։

Գագաթաժողովի հռչակագիրը, որը ստորագրել են ՆԱՏՕ-ի 29 առաջնորդները, հաստատել է անվերապահ աջակցությունը «Կորեական թերակղզու ամբողջական, վերահսկելի ու անդառնալի ապամիջուկայնացմանը»։

«Մենք Փհենյանին կոչ ենք անում կատարել իր միջազգային պարտավորությունները, վերացնել միջուկային, քիմիական ու կենսաբանական զենքերը ու բալիստիկ հրթիռները ու հրաժարվել համապատասխան ծրագրերից», ասվում է հայտարարության մեջ։

Հյուսիսային Կորեային կոչ են արել վերադառնալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր ու միանալ քիմիական զենքի մասին հռչակագրին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ