News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Սան Խոսե օդանավակայանում ձերբակալվել է Apple-ի նախկին ինժեները, որը փորձում էր Apple-ի անօդաչու ավտոմեքենաների մասին տեղեկատվություն արտահանել Չինաստան, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով The Washington Post-ը:

Պարբերականի համաձայն՝  չին մասնագետ Սյաոլան Չժանը 2015 թվականից մոտ երկու տարի աշխատել է Apple-ի այն բաժնում, որը զբաղվում էր անօդաչու ավտոմեքենաներով: Ամերիկյան ընկերությունից դուրս գալուց հետո պարոն Չժանը գաղտնի տեղեկատվություն էր ներբեռնել՝ ներառյալ  ինժեներական սխեմաները եւ Apple-ի անօդաչուների վերաբերյալ տեխնիկական զեկույցները: Ինժեների նոր աշխատատեղը պետք է դառնար Գուանչժոույում հիմնված Xiaopeng Motors ընկերությունը:

Իրավապահ մարմինները ձերբակալել են պարոն Չժանին օդանավակայանում, երբ նա, գնելով տոմսերը մոտակա չվերթի համար, պատրաստվում էր Պեկինով թռչել Խանչժոու: Նախկին ինժեները այժմ սպասում է դատավարությանը: Եթե նա մեղավոր ճանաչվի, պարոն Չժոուին 10 տարվա ազատազրկում եւ 250 հազար դոլարի տուգանք է սպասվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ