News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Գերագույն դատարանը քննադատել է կառավարությանը Թաջ Մահալը պաշտպանելու անհնարինության համար, հաղորդում է BBC-ն:

Դատարանը հայտարարել է, որ ինչպես դաշնային կառավարությունը, այնպես էլ պետական կառավարությունը «մահաքուն» են ցուցաբերել հուշարձանի վատթարացող վիճակը վերացնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկման հարցում:

Թաջ Մահալը աշխարհի առաջատար տուրիստական վայրերից մեկն է: Ամեն օր այն  70 000 մարդ է այցլեում: Այս տարվա մայիսին դատարանն արդեն հանձնարարել էր կառավարությանը դիմել օտարերկրյա օգնությանը՝ մարմարե կառույցի «գույնի անհանգստացնող փոփոխությունը» շտկելու համար:

Կառավարությունը դատարանին հայտնել էր, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվել հուշարձանի եւ դրա շրջակայքի աղտոտման կանխարգելման ուղղված միջոցների ձեռնարկման համար: Հուշարձանի մոտ արդեն հազարավոր գործարաններ են փակվել, սակայն ակտիվիստներն ասում են, որ սպիտակ մարմարը շարունակում է կորցնել փայլը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ