News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Գրողների միության 19-րդ համագումարին գրեթե միաձայն միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Էդվարդ Միլիտոնյանը: NEWS.am-ի հետ զրույցում Միլիտոնյանն ասաց, որ 320 ընտրողներից 319-ն իր օգտին են քվեարկել, ինքանառաջադրված միակ մրցակիցն էլ ինքն իրեն էր քվեարկել:

««Գրական թերթում» ես վերջին 4 տարվա աշխատանքներս եմ ներկայացրել, դա հենց իմ զեկուցումն է, նաեւ մենք թողարկել ենք հատուկ համար, թե ինչ է արվել տարբեր ուղղություններով՝ սոցիալական, ստեղծագործական, իրավական եւ այլն: Մենք ապագայում նախատեսում ենք ամեն տարի անպայման գրական միազգային փառատոն անցկացնել Հայաստանում՝ մեր ստեղծագործական տներում»,- ասաց Միլիտոնյանը:

Նա հավելեց, որ նախատեսում է նաեւ գրական կապերն ընդլայնել աշխարհի հետ, միջազգային հարաբերություններն ավելի գործնական դարձնել, արտասահմանյան գրողներին տպագրել Հայաստանում, մեր գրողների գործերն էլ՝ արտասահմանում:

Նշենք, որ Էդվարդ Միլիտոնյանը Հայաստանի գրողների միությունը նախագահում է 2013 թվականից։

Տպել
Ամենաշատ