News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հնէաբանները Չինաստանում գտել են ռեկորդային հին աշխատանքային գործիք, սա վկայում է, որ առաջին մարդիկ Ասիայի տարածք են թափանցել ավելի քան 2 մլն տարի առաջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մեր հայտնագործությունը խոսում է այն մասին, որ հիմա ստիպված ենք վերանայել այն ժամանակը, երբ մարդկության առաջին ներկայացուցիչները լքել են Աֆրիկան եւ սկսել տարածվել Երկրում»,- հայտարարել է Էքսեթերի համալսարանից (Մեծ Բրիտանիա) Ռոբին Դենիելը:

Մարդու ենթադրյալ նախնիները՝ Homo erectus-ը արեւելքում եւ Աֆրիկայի հարավում են հայտնվել գրեթե 2 մլն տարի առաջ: Ինչպես ցույց են տալիս Վրաստանում Դմանիսիից գտածոները, ուղիղ քայլող մարդիկ Աֆրիկան լքել են մոտ 1,85 մլն տարի առաջ: Նրանք առաջին ներկայացուցիչներն էին, ում հաջողվել է հատել «մարդկության օրրանի» սահմանները, որն այսօր ավանդաբար համարվում է աֆրիկական մայրցամաքը:

Կենտրոնական Չինաստանում Շանչեն տեղավայրում պեղումներ կատարելով՝ Դենիելը եւ նրա գործընկերները պարզել են, որ դա, ավելի վաղ է տեղի ունեցել: Վերջին 3 մլն տարում այստեղ ձեւավորվել են դեղնահողի, մամլված ավազի եւ կավի վիթխարի կուտակներ, որոնք այստեղ են բերել Խուանխեի ջրերը:

Երեք տարի առաջ հնէաբանները հայտնաբերել են նման նստվածքների առանձնապես հաստ շերտ, որն աստիճանաբար պեղել են ու ուսումնասիրել: Դրանցում անսպասելիորեն հայտնաբերվել են ոչ միայն կովերի ու այլ կենդանիների ծնոտներ, այլեւ ավելի քան 100 աշխատանքային գործիքներ, որոնք չափազանց տարբեր ձեւեր եւ նշանակություն ունեին:

Գործիքների մեծ մասը պատրաստվել է գրեթե 1,5 մլն տարի առաջ: Ըստ որում՝ 6 թիակները եւ հատիչները, Դենիելի եւ նրա գործընկերների խոսքով, զգալիորեն ավելի հին են՝ դրանց տարիքն անցնում է 2,12 մլն տարուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ