News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չեխիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ՝ 105 ձայն ընդդեմ 91-ի, վստահություն է հայտնել վարչապետ Անդրեյ Բաբիշի նոր կառավարությանը: Քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը՝ տեղական ժամանակով մոտ 1-ին՝ 14-ժամյա բանավեճից հետո, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կառավարությանը վստահություն հայտնելու օգտին քվեարկել է ANO շարժումից եւ Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կազմված իշխող կոալիցիան, որին աջակցում են կոմունիստները, իսկ դեմ՝ բոլոր աջ կուսակցությունների ներկայացուցիչները:

Բաբիշի ղեկավարած կենտրոնամետ ANO շարժումը 2017 հոկտեմբերին մեծ առավելությամբ հաղթել էր խորհրդարանական ընտրություններում, սակայն նրա ձեւավորած կառավարությունը 2018-ի հունվարին խորհրդարանում վստահություն չէր ստացել: Դրանից հետո բանակցություններ են սկսվել ANO-ի եւ սոցիալ-դեմոկրատների իշխող դաշինք ստեղծելու շուրջ: Դրանք շարունակվել են մոտ 6 ամիս եւ ավարտվել երեքշաբթի կոալիցիոն համաձայնագրի ստորագրմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ