News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Որպեսզի ակնհայտ լինի, որ տուժողի ցուցմունքն ինչ-ինչ պատճառներով հորինված եւ կեղծված է, բավարար է միայն նշել, որ տուժողը Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ հայտնել է, որ Հայկ Սարգսյանն իր վրա կրակել է մոտ 1.5 մետր հեռավորությունից եւ կրակել է իր «փորին»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Նրա գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ քրեական գործերի քննության ընթացքում խստագույնս պետք է պահպանվի օրինականությունը` անկախ նրանից, թե ում վերաբերյալ է քննվում քրեական գործը: Դա է իրավական պետություն կառուցելու ուղին:

Նշված խոսքերը եւ պահանջը իրավապահ կառույցները` քննչական մարմինները, դատախազությունը եւ դատարանը չգիտես, թե ինչու այլ կերպ են հասկանում, որ ամեն գնով պետք է հասնել նրան, որ «թիրախ» հանդիսացող անձը մեղադրվի հնարավորինս ծանր մեղադրանքներով եւ կալանավորվի: 

Սերժ Սարգսյանի եղբոր որդուն` Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար այն հիմքով, որ տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իրականում 2007 թվականին հենց նա է մեկ անգամ կրակել իր «փորին»: 

Տուժողի այս ցուցմունքը նախաքննական մարմինը, դատախազությունը եւ դատարանը անվերապահորեն արժանահավատ են գնահատել եւ դրա հիման վրա ոչ միայն մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին, այլ նաեւ` նա կալանավորվեց: 

Որպեսզի ակնհայտ լինի, որ տուժողի ցուցմունքն ինչ-ինչ պատճառներով հորինված եւ կեղծված է, բավարար է միայն նշել, որ տուժողը Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ հայտնել է, որ Հայկ Սարգսյանն իր վրա կրակել է մոտ 1.5 մետր հեռավորությունից եւ կրակել է իր «փորին»:

Այնինչ փորձագետի եզրակացության համաձայն վնասվածք ստանալու պահին տուժողը ոչ թե առջեւով, այլ մեջքով` կրծքավանդակի հետին աջ հատվածով է ուղղված եղել դեպի կրակող զենքը, ինչպես նաեւ կրակոցը եղել է ոչ թե 1.5 մետրից, այլեւ` մոտ 10-30 սմ հեռավորությունից: 

Ավելին, առերեսման ժամանակ տուժողի դեմքին եւ մարմնի այլ մասերին բազմաթիվ արյունահոսող եւ այլ վերքեր են եղել, ինչպես նաեւ մեջքի շրջանում ակնհայտ ցավեր է ունեցել, որի պատճառով չի կարողացել ազատ շարժվել: 

Հայկ Սարգսյանի հարցին, թե ինչի՞ հետեւանքով են այդ վնասվածքները պատճառվել, տուժողը պատասխանել է, որ «պոչկան» ցավում է, իսկ արյունահոսող եւ այլ վերքերը «մոծակի կծածի» հետքեր են: 

Քանի որ վնասվածքների այլ ծագում ունենալու հանգամանքը աչք է ծագել, ուստի Հայկ Սարգսյանը քննիչին միջնորդել է, որպեսզի տուժողի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակվի, պարզելու համար, թե այդ վնասվածքներն ինչի հետեւանքով են առաջացել եւ պատճառման ինչ մեխանիզմ ունեն: 

Քննիչը, բնականաբար, մերժել է այդ միջնորդությունը, քանի որ բերդում «մոծակներն էին կծել» տուժողին: 

Ավելին, տուժող Դավիթ Սիմոնյանն ապօրինի կերպով թմրամիջոց պահելու մեղադրանքով գտնվել է կալանքի տակ, սակայն Հայկ Սարգսյանի վերաբերյալ նման ցուցմունքներ տալուց հետո` առերեսումից 3 օր առաջ հանկարծ կալանքից .օրինական կարգով՚ ազատ է արձակվել, որպեսզի նրա ցուցմունքի հիման վրա նույն ՙօրինական կարգով՚ Հայկ Սարգսյանը կալանավորվի: 

Իսկ որպեսզի տպավորություն ստեղծվի, թե իբր Հայկ Սարգսյանն է կրակել տուժողի ուղղությամբ, իսկ կրակելու նպատակն էլ տուժողին սպանելն է եղել, տուժողը նախապես ցուցմունք է տվել, որ կրակելուց առաջ Հայկ Սարգսյանն իրեն ասել է, որ սպանելու է իրեն, կրակոցից հետո եւս ասել է, որ սպանելու է, այնինչ Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ տուժողը հստակ պատասխանել է, որ չի հիշում, թե կրակոցից առաջ եւ դրանից հետո Հայկ Սարգսյանն իրեն որեւէ խոսք ասել է, թե ոչ: 

Հատուկ ուշադրություն- առերեսումից անմիջապես հետո քննիչը լրացուցիչ հարցաքննել է, տուժողին, թե ինչու առերեսման ժամանակ չի ասել, որ կրակոցից առաջ եւ հետո Հայկ Սարգսյանն իրեն ասել է, որ սպանելու, տուժողը պատասխանել է, որ ընդամենը 10 րոպե առաջ կատարված առերեսման ժամանակ չի հիշել այդ հանգամանքը, սակայն կրկին հիշել է եւ նորից պնդել դա արդեն քննիչի մոտ առանձին ցուցմունք տալիս: 
Հասկանալի է, որ հիմա էլ, երբ դատարանում բարձաձայնեցինք այն էական հակասությունները, որ տուժողն ասել է, թե իբր Հայկ Սարգսյանն իր փորին է կրակել, սակայն փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ մեջքի կողմից է կրակոցը եղել, որ հեռավորությունը ոչ թե 1.5 մետր է` եղել, այլ` 10-30 սմ, դրանից հետո էլ տուժողը բնականաբար քննիչի մոտ կրկին լրացուցիչ ցուցմունք կտա, որ իրականում հետեւից է կրակոցը եղել, որ ինքը ուղղակի սկզբից չի հիշել: 

Մնում է պարզել, եթե իրականում Հայկ Սարգսյանն է կրակել տուժողի ուղղությամբ եւ նրան սպանելու ուղղակի դիտավորություն է ունեցել, ապա ինչու 10-30 սմ հեռավորությունից կրակելիս նրա մարմնի այնպիսի հատվածի չի կրակել, որպեսզի իրագործի իր մտադրությունը, ինչու դրանից հետո կրկին չի կրակել, թե ինչու է կրակոցից անմիջապես հետո տուժողին հիվանդանոց տարել, ինչպես հենց տուժողն է նշել իր ցուցմունքում:

Այս առումով հատուկ կարեւորություն է ձեռք բերում հենց տուժողի հոր ցուցմունքը, ով հայտնել է, որ երբ հիվանդանոցում դեպքից հետո տեսակցել է որդուն, վերջինս իրեն պատասխանել է, որ Հայկ Սարգսյանը պատահաբար է կրակել իր վրա: 

Ինչո՞ւ է քննչական մարմինը եւ դատախազությունը անտեսել է այս փաստերը, որովհետեւ դեպքից անցել է արդեն 10 տարի, այսինքն, սպանության փորձի մեղադրանքից ավելի թեթեւ ցանկացած այլ հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, ուստի ամեն գնով պետք է սպանության փորձի մեղադրանք առաջադրվի, հետեւանար առերեսումից հետո տուժողը կրկին պետք է պնդեր, որ Հայկ Սարգսյանն իրեն ասել է, որ սպանելու է:

Սա իրավապահ մարմինների հասկացած «օրինականության» դրսեւորումների միայն մի փոքր հատվածն է: 

Հետագայում կներկայացնեմ նաեւ մեղադրյալի իրավունքների այն կոպիտ եւ էական խախտումները, որոնք իրավապան մարմինները, այդ թվում` դատարանը թույլ են տվել Հայկ Սարգսյանի նկատմամբ: Հատկապես ուշադրության արժանի է արդարադատություն իրականացնող մարմնի` դատարանի համար բացառիկ անթույլատրելի այն խախտումներին, որոնք կատարելու գնով եւ ամեն գնով Հայկ Սարգսյանը կալանավորվել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ