News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստայանը facebook-ի իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել եւ 7 կառույցներ ստացել են պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ:

Նա, մասնավորապես, գրել է.

«Փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց եւ հետեւյալ կառույցներն ստացան պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ՝

1. Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը

2. Ռոսիա (Այրարատ) կինոթատրոնը (իր նախնական տեսքով)

3. Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը

4. Հրազդան մարզադաշտը,

5. Երեւանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը (իր նախնական տեսքով)

6. Երեւանի մետրոպոլիտենի Երիտասարդական մետրոյի կայարանը

7. Գավեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ