ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարն ու դեսպանը քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցությունն ընդլայնելու եւ, մասնավորապես, դատաիրավական ոլորտում հարաբերությունները խորացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:
Դեսպան Կոպիրկինը վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կներդնի բոլոր ջանքերը հայ-ռուսական համագործակցությունն ամապնդելու եւ այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: