News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ֆրանսիական Dassault Aviation ընկերությունը ցուցադրել է հինգերորդ սերնդի եվրոպական կործանիչի առաջին պատկերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ նոր օդանավն ապագայում փոխարինելու է 4++ սերնդի Dassault Rafale եւ Eurofighter Typhoon գործող կործանիչներին:

Ըստ հոլովակի՝ եվրոպացի ինժեներների ընտրած աերոդինամիկական սխեման նման է ամերիկյան վեցերորդ սերնդի F/A-XX կոնցեպտի սխեմային:

Մեքենայի առջեւի մասը վկայում է Dassault Rafale-ի հետ հեռավոր նմանության մասին, որը Dassault Aviation-ի նախորդ կործանիչն է: Խցիկի լապտերի ձեւն ու մեծությունը վկայում են օդանավի երկտեղանի տարբերակի մշակման մասին:

Բացի այդ, նոր կործանիչը կարող է դառնալ ունիվերսալ հարթակ, որի հիմքով կարելի է ստեղծել կործանիչի օդաչուավոր եւ անօդաչու տարբերակներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ