News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի կառավարությունը ավարտել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացումը: Այս մասին հուլիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը:

Նրա խոսքով՝ այժմ խորհրդարանի հերթն է: Պատասխանելով երեկ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման մանրամասների վերաբերյալ հարցին՝ դեսպանը շեշտեց, որ Ֆրանսիան մշտապես մոտ կլինի Հայաստանին՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ ԵՄ- ներսում:

Դիվանագետը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահը ողջունել է Փաշինյանի բարեփոխումների քաղաքականությունը: «ԵՄ-ի հետ համաձայնագիրը նախատեսված է խթանելու հարաբերությունները: Այն համագործակցության բազմաթիվ հնարավորություններ է ընդգրկում: Հայաստանի իշխանությունների համար դա առաջնային նշանակություն ունի»,- ասաց դեսպանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
Ամենաշատ