News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է, որ Կիեւի համար ամենակարեւոր նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցելն է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«ՆԱՏՕ-ի ստանդարտներին հասնելը եւ կազմակերպության անդամակցության չափանիշներին համապատասխանելը կազմակերպությունում կարեւոր նպատակ է: Մեր նպատակն է հասնել ՆԱՏՕ-ի ստանդարտներին եւ մինչեւ 2020 թվականը լիարժեք օպերատիվ փոխգործունակություն ապահովել: Այս նպատակին հասնելու համար մենք տարեկան ազգային ծրագրեր ենք իրականացնում ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի շրջանակներում»,- հինգշաբթի օրը դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է նա: Պորոշենկոն հիշեցրել է, որ Բրյուսել կատարած իր այցը տեղի է ունենում Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի 10-ամյակի տարում, երբ 2008 թվականին հայտարարվել էր, որ Ուկրաինան եւ Վրաստանը ժամանակի ընթացքում կդառնան դաշինքի անդամներ:

Ստոլտենբերգը, իր հերթին, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Ուկրաինայում տեղի ունեցող բարեփոխումները: «Այդ բարեփոխումները կարեւոր նշանակություն ունեն քաղաքացիական վերահսկողության եւ զինված ուժերի եւ անվտանգության ծառայությունների ժողովրդավարական վերահսկողության հաստատման համար»,- ասել է նա: Այս առումով Ստոլտենբերգը ողջունել է ազգային անվտանգության մասին օրենքի ընդունումը: «Այս օրենքի իրականացումը ձեզ մոտեցնում է ՆԱՏՕ-ին», - ասել է նա՝ հավաստիացնելով, որ կազմակերպությունը կշարունակի Ուկրաինային խորհրդատուներ ուղարկել եւ օգնություն ցուցաբերել անվտանգության ոլորտում:

Ընդ որում, դաշինքի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ այս պահին Կիեւը պետք է կենտրոնանա բարեփոխումների վրա: «Ուկրաինայի ռազմավարական նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցելն է, բայց հիմա հարկավոր է կենտրոնանալ այն բարեփոխումների վրա, որոնցում դուք կարեւոր հաջողություններ եք գրանցում»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա նաեւ հաստատել է ՆԱՏՕ-ի դիրքորոշումն առ այն, որ Մինսկի համաձայնագրերը մնում են Դոնբասում խաղաղության բանալին: «Մինսկի համաձայնագրերը դեպի խաղաղություն տանող ճանապարհն են, եւ բոլոր կողմերը պետք է կատարեն իրենց պարտավորությունները: Ռուսաստանում դրանում հատուկ պատասխանատվություն է կրում: Այն պետք է դուրս բերի իր զորքերը եւ դադարեցնի իր աջակցությունը զինյալներին այդ տարածաշրջանում»,- ասել է գլխավոր քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ