News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տարոն Մարգարյանի նկատմամբ կար վստահության դեֆիցիտ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանը։

«Ընդհանրապես ժողովրդի կողմից Տարոն Մարգարյանի նկատմամբ կար վստահության դեֆիցիտ։ Պաշտոնյաների նկատմամբ եթե կա վստահության դեֆիցիտ, նրանք պետք է հեռանան»,–նշեց նա։

Դիտարկմանը՝ ուշացած չէ՞ր Տարոն Մարգարյանի հրաժարականը, Ազարյանը նշեց. «Ուշացած էր, թե ոչ, ես չեմ գնահատական տալիս»։

Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին տեսանյութի եւ «Երեւան» հիմնադրամի ապօրինությունների առնչությամբ նա նշեց, որ քրեական գործեր են հարուցված, նախաքննական մարմինը գնահատականը կտա։

Խոսելով ՀՀԿ–ի կողմից թեկնածու առաջադրելու մասին ՀՀԿ խմբակցության անդամը նշեց. «Իմ կարծիքով, եթե կա վստահության դեֆիցիտ, անկախ նրանից՝ ինչ կուսակցություն է կամ անհատ, պետք է գիտակցի եւ հնարավորություն ստեղծի նոր ընտրություններ անցկացնել կամ թույլ տա, որ այլ մարդիկ իրեն փոխարինեն»։

Նա հստակեցրեց նաեւ, որ վստահության պակաս կա նաեւ ընդհանրապես ավագանու ինստիտուտի նկատմամբ։

Տպել
Ամենաշատ