News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու  ՀՀԿ-ական անդամ Սերգեյ Մկրտչյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ թեկնածու չի առաջադրի: Երեւանի ավագանու նիստից հետո Սերգեյ Մկրտչյանը լրագրողներին ասաց, որ իրենք այս հարցը դեռ չեն քննարկել:

«Չունենք թեկնածու, այդ հարցը դեռ չի քննարկվել, կարծում եմ՝ երեւի չի լինի»,-ասաց նա՝ նշելով, որ մոտակա օրերին այս առնչությամբ նիստ կհրավիրեն:

Հարցին, թե հնարավոր է, որ  ՀՀԿ-ն աջակցի մյուս խմբակցությունների առաջադրած թեկնածուին, ասաց, որ ժամանակից առաջ չեն ընկնում, հետո կերեւա:

Մկրտչյանը վստահեցրեց, որ իրենց առաջարկած ժամկետը՝ քաղաքապետի ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին, ամենակարճ ժամկետը չի, այլ օպտիմալ ժամկետ է:

«Առջեւում «Էրեբունի- Երեւան 2800» միջոցառումներն  են, ինչքան շուտ քաղաքային իշխանությունները ձեւավորվեն, այնքան ավելի արագ հարցերը կլուծվեն»,-ասաց նա:

Սերգեյ Մկրտչյանը չմեկնաբանեց Տարոն Մարգարյանի հրաժարականը, միայն ասաց, որ ամեն ինչ  նրա ուղերձում ասված է:

Հիշեցնենք, որ ավագանին այսօր որոշեց քաղաքապետի արտահերթ ընտրություն նշանակել հուլիսի 16-ին։ Այդ օրը քաղաքապետի թեկնածուներ կառաջադրեն ավագանիում մանդատ ունեցող կուսակցությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news