News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի օրը բիթքոինը շարունակում է նվազել մինչեւ 6,2 հազար դոլար, վկայում են աճուրդների տվյալները: Փորձագետները ակնկալում են, որ կրիպտոարժույթը կշարունակի էժանանալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինն էժանացել է 2.02 տոկոսով՝ մինչեւ 6.237 հազ. դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինն էժանացել է 2.27 տոկոսով՝ մինչեւ 6.2 հազար դոլար:

Այլ կրիպտոարժույթները եւս էժանանում են. Ripple-ն  էժանանում է 1.76 տոկոսով՝ մինչեւ 0.437 դոլար, Bitcoin Cash-ը` 0.73 տոկոսով՝ մինչեւ 687.94 դոլար: Ethereum-ը թանկացել է 0.53 տոկոսով՝ մինչեւ 436.37 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարտարժույթների շուկայի կապիտալիզացիան ներկայումս 246.98 մլրդ դոլար է կազմում: բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժութային ողջ շուկայի գրեթե 43 տոկոսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ