News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունում դեռ չեն քննարկել քաղաքապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողներին ասաց  Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը, ավագանու նիստից առաջ:

Հարցին, թե Տարոն Մարգարյանի ուղերձում չկար որեւէ բացատրություն հրաժարականի  պատճառների մասին, Նաիրա Նահապետյանը հորդորեց այդ մասին հարցնել Տարոն  Մարգարյանին. «Իրան հարցրեք, էլի»:

Լրագրողի դիտարկմանը, թե նախկին քաղաքապետին այլեւս հնարավորություն չի լինի հարցնելու, Նաիրա Նահապետյանը հակադարձեց, որ հնարավորություն դեռ շատ-շատ անգամ կլինի:

Հիշեցնենք, որ ավագանին այսօր որոշեց քաղաքապետի արտահերթ ընտրություն նշանակել հուլիսի 16-ին։ Այդ օրը քաղաքապետի թեկնածուներ կառաջադրեն ավագանիում մանդատ ունեցող կուսակցությունները։

Տպել
Ամենաշատ