News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետարանում մարզի դպրոցների տնօրենների հետ անցկացված հանդիպման ժամանակ վերջիններիս հորդորեց զերծ մնալ քաղաքական ուժերի համար ցուցակներ հավաքելուց:

«Դա նսեմացնող է ու ես չեմ ուզենա, որ էդ արատավոր երեւույթը շարունակական լինի: Իհարկե, չեմ ասում բոլորի մոտ է այդ վիճակը եղել»,-ասաց նա:

Մարզպետը նկատեց, որ ոմանք առանց պահանջի հենց իրենք են ուզեցել Հռոմի պապից կաթոլիկ լինել ու արջի ծառայություն են մատուցել. «Ես կարող եմ ասել, որ դա նրանից ա եղել, որ ինքը իրա տեղում չի եղել: Ինչ-ինչ պատճառներով մեկի բարեկամին նշանակել են մի տեղ, ինքը ուզեցել ա իրա պարտքը տա, վերադարձնի»- նշեց մարզպետը:

Վերջինս տնօրեններին հորդորեց չխառնվել քաղաքական ու նախընտրական գործընթացներին:

Տպել
Partner news