News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 11-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Գեւորգ Բաղդասարյանը նշանակվել է Երեւան քաղաքի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի նույն օրվա մեկ այլ հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ՝ ազատվելով Երեւան քաղաքի դատախազի պաշտոնից:

Գեւորգ Բաղդասարյանի կենսագրությունը

Գեւորգ Սուրենի Բաղդասարյանը ծնվել է 1987թ. հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 2007 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2009թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2012թ. մարտի 30-ին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2008թ. փետրվարի 12-ից մինչեւ 2008թ. հոկտեմբերի 8-ը աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ, իսկ 2008թ. հոկտեմբերի 8-ից մինչեւ 2013թ. մարտի 15-ը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական:

2013թ. մարտի 15-ին նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ, իսկ 2013թ. նոյեմբերի 1-ին՝ Երեւան քաղաքի դատախազության դատախազ:

2014թ. մարտի 17-ից մինչեւ 2014թ. մայիսի 8-ը աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ, 2014թ. մայիսի 8-ից մինչեւ 2015թ. մարտի 30-ը՝ նույն վարչության պետի տեղակալ: 2015թ. մարտի 31-ից մինչեւ 2016թ. հոկտեմբերի 12-ը աշխատել է որպես Երեւան քաղաքի դատախազի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի 2016թ. հոկտեմբերի 12-ի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ:

ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. հուլիսի 11-ի հրամանով նշանակվել է Երեւան քաղաքի դատախազ:

Արդարադատության առաջին դասի խորհրդական է:

ՀՀ դատախազության կոլեգիայի եւ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ է:

ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է:

2009 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ:

2012 թվականից դասավանդում է ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանում, իսկ 2015 թվականից՝ ՀՀ Արդարադատության ակադեմիայում:

Հեղինակ է մեկ մենագրության, 25 գիտական հոդվածների, համահեղինակ է մեկ գիտագործնական ձեռնարկի:

ՀՀ նախագահի 2017թ. հունիսի 29-ի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Ամուսնացած է, ունի դուստր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ