News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Սպայկա» ընկերությունն առաջիկա տասն օրվա ընթացքում սկսում է դեղձի մթերման գործընթացը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ընկերության մամուլի հետ կապերի բաժնի պատասխանատու Էդվարդ Անտինյանը:

«Սիրելի հայրենակիցներ

Հաշվի առնելով գյուղատնտեսական ակտիվ շրջանում մթերումների հանդեպ հանրային մեծ հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ «Սպայկան», աշխատելով իր բնականոն ռիթմով, առաջիկա տասն օրվա ընթացքում սկսում է դեղձի մթերման գործընթացը՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիներում։

Այնուհետեւ, համաձայն ընկերության կողմից հաստատված ընթացակարգի, դեղձի մթերումները կշարունակվեն Արարատյան դաշտավայրում։

Հետագայում, ըստ ընկերության կողմից սահմանված գրաֆիկի, նախատեսվում է նաեւ սեւ սալորի, խաղողի եւ խնձորի մթերումը։ Այդ ուղղությամբ ընկերության կողմից ժամանակին կտրամադրվի պատշաճ տեղեկատվություն»,-գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ