News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ապագա սերունդներին պետք է ներկայացվի, թե ինչ դերակատարություն է ԵԿՄ–ն ունեցել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

«ԵԿՄ–ի գաղափարն անհրաժեշտություն է, նաեւ ԵԿՄ կառույցը անհրաժեշտություն է եղել։ Բայց ոչ այսօրվա ԵԿՄ–ն»,–նշեց նա։

Մեկնաբանելով այն կարծիքները, որ ԵԿՄ–ն պետք է լուծարվի, Միքայելյանը նշեց. «Ոչ ոք չի ասել ԵԿՄ–ն լուծարվի, դա իմ տեսակետն է եղել։ Ես չեմ ասել ԵԿՄ–ն ընդհանրապես չլինի։  Ցանկանում եմ պարզաբանել՝  ես ասել եմ, որ մինչեւ 1999 թվականի ԵԿՄ–ն պետք է անջատվի, Վազգենը որպես հավերժ նախագահ պետք է մնա»։

Պատգամավորը շեշտեց՝ ԵԿՄ–ի դերակատարությունը Արցախյան ազատամարտում մեծ է եղել։ «Մարդիկ, որոնք լեգենդներ են դարձել Արցախյան ազատամարտում, հիմա մոռացված են։ Ես ասել եմ, թող հին ԵԿՄ–ն լուծարվի, նոր ԵԿՄ ձեւավորվի, որի կազմում կընդգրկվեն վետերանները, իսկ ժամանակ առ ժամանակ վերապատրաստման կգնան։ Այս պարագայում թացը չորի հետ է խառնվել։ Դասալիքները դարձել են հերոս, իսկ հերոսները դասալիք, պետք է լրիվ պարզաբանվի»։

Խոսելով ԵԿՄ նախագահի պաշտոնում իր թեկնածության մասին՝ Միքայելյանը նշեց. «Ո՛չ, ես իմ դերակատարությունը ունեցել եմ մինչեւ 2004 թվականը, տեսա ուրիշ ճանապարհով գնաց ԵԿՄ–ն, դուրս եկա։ Ես չեմ ուզում ԵԿՄ նախագահ լինել։ Ինձ տղերքը շատ են ասում՝ գոնե վարչության կազմի մեջ մնա, ես չեմ ուզում»։

Տպել
Ամենաշատ