News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Իրավական համակարգն ինքը պետք է որոշի՝ ում կանչի հարցաքննության, ում՝ ոչ: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:

«Ես չէ, որ պետք է հուշեմ՝ սրան հրավիրել, նրան հրավիրել: 2 ամիս առաջ եթե հարցնեիք, արդյոք նպատակահարմար գտնում եք Ռոբերտ Քոչարյանին հրավիրել հարցաքննության, ես կասեի, եթե քննիչները, դատաիրավական համակարգը գտնում է, որ պետք է հրավիրի Ռոբերտ Քոչարյանին եւ մնացած բոլորին,  կասեի կարող են հրավիրել»,-ասաց պատգամավորը:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը մտահոգվելու առիթ  ունի՞, քանի որ «Մարտի 1»-ի գործով  հարցաքննության է հրավիրվել, Նիկոյանն ասաց, որ հարցաքննությունից հետո կերեւա մտահոգվելու առիթ ունի, թե՝ ոչ, մինչ այդ խորհուրդ տվեց բավարարվել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանով:

Դիտարկմանը, որ Սամվել Նիկոյանի կողմից գլխավորած «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովն ասել է,  թե մարտի 1-ի դեպքերին բանակը մասնակցություն չի ունեցել, սակայն հիմա հայտարարվում է, որ բանակը մասնակցություն ունեցել է, Նիկոյանը միայն ասաց, որ նման խնդիր իրենց առջեւ դրված չի եղել:

«Հանձնաժողովի առջեւ միայն խնդիր է դրվել պահեստներից համազգեստների տրամադրման վերաբերյալ: Ձեւավորվեց աշխատանքային խումբ, կատարվեց աշխատանքներ, ստուգվեց փաստացի մնացորդը, փաստաշրջանառությունը եւ այլն: Աշխատանքային խումբը եկավ եւ զեկուցեց իրողությունները: Իմիջիալոց, բոլոր այդ նյութերը, ինչ վերաբերում է  հանձնաժողովի աշխատանքին եւ փաստահավաք խմբի աշխատանքին, բոլոր նյութերը ինչն առնչվում է «Մարտի 1»-ին, դրանք ԱԺ արխիվում են, եթե Հատուկ քննչական ծառայությունները դեռ չեն վերցրել, օգտագործել»,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե ինչն է այժմ փոխվել, որ «Մարտի 1»-ի գործը վերաբացվում է, դա չի նշանակում, որ նախկին իշխանությունները քաղաքական  կամք չեն ունեցել բացահայտելու այն, Նիկոյանն արձագանքեց, որ ինքը չի ցանկանում քաղաքական հայտարարություններ անել:

«Երբ  հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտեց մի անգամ ԱԺ-ին դիմեցինք, երկարացրեց մեր  ժամանակահատվածը, որում մենք պետք է գործեինք, դրանից հետո հանձնաժողովի եզրակացությունը, որ կարդաս, առաջարկ արվեց ԱԺ-ին ստեղծել մոնիթորինգի խումբ, որը պետք է հետեւի «Մարտի 1»-ի հետ կապված բոլորի խնդիրների պարզաբանմանը, դատաիրավական համակարգի գործունեությանը՝ դատախազություն, քննչական ծառայություն եւ այլն: Սակայն չստեղծվեց մոնիթորինգի խումբ, այդ պարտականությունը դրվեց մշտական գործող հանձնաժողովի վրա, մի ժամանակ դա գործեց, եզրակացություն կարդաց եւ դադարեցրեց իր գործունեությունը: Հանձնաժողովը գտնում էր, որ անհրաժեշտ լուծում կա: Ես 3 ամիս առաջ էլ ասեցի, որ եթե կա   որեւէ փորձագիտական խումբ, կամ տեխնոլոգիա, որը կարող է պարզաբանել կամ նույնականացնել չերյոմուխայի օգտագործումը, ապա դա կլինի ճանապարհներից մեկը: Թե ում գործողությունների հետեւանքով է տեղի ունեցել որեւէ զոհը, ամենակարեւոր հարցերը դա է: Այսօր կարծես թե այդ հարցը երկրոդային պլան է մղվում, իսկ ես դա համարում եմ առաջնայինը»,- ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ