News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ներքաղաքական և արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում ընդունել է Արցախի ժողովրդավարական կուսակցության մի խումբ անդամների՝ կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին՝ հուլիսի 11-ին, Բակո Սահակյանը քաղաքական, հասարակական, կրթության, մշակույթի, առողջապահության, արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ հանդիպումների շարք է սկսել:

Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:

Տպել
Ամենաշատ