News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պատգամավոր Սամվել Նիկոյանը հրապարակավ իր հարցերն ուղղել է առաջին եւ երկրորդ նախագահներին կապված «Մարտի 1»-ի գործի հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու նախագահներին չի հրավիրել պարզաբանումներ տալու:

«Առաջին նախագահին ուղղված իմ հարցը եղել է հետեւյալը, որ երբ բարկացած, վրդովված, վիրավորված ժողովուրդն եղել է արդեն Մյասնիկյանի հրապարակում եւ անհրաժեշտ էր մեկը, որպեսզի ղեկավարեր նրան, դուք ասել էիք, որ էլ ոչ մի զոհ չպահանջվի ինձանից բացի եւ միակ մարդն էիք, որ կարող էիք գալ եւ հանգստացնել նրանց, բա դուք չգիտեի՞ք, թե իշխանություններն այդ պարագայում ինչ են անում, ինչո՞ւ քայլեր չձեռնարկեցիք, եթե այդ ժամանակ կար ընդդիմության մի մասի եւ ոստիկանության հետ, որ հավաքը տեղափոխեն մեկ այլ վայր: Արդյոք բարոյական պատասխանատվություն չեն կրում այդ մարդիկ», -ասաց Սամվել Նիկոյանը:

Սամվել Նիկոյանը հավելեց, որ ինքը միշտ դիմել է ընդդիմությանը, որ գան եւ մասնակցեն մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, սակայն նրանք բոյկոտել են եւ չեն մասնակցել:

«Ես ասում էի, որ նրանք անմիջապես ականատես են եղել եւ շատ-շատ կարող են օգնել աշխատանքներին, սակայն եթե նրանք դա չեն անում, ապա քաղաքական նպատակներ ունեն»,- հավելեց նա:

Տպել
Ամենաշատ