News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 12-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Նիկոլաս Լյոբելին եւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության ակտիվացման հարցերին՝ կարեւորելով միջխորհրդարանական բարեկամության խմբերի եւ վեհաժողովների մակարդակում համատեղ աշխատանքների իրականացումը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը հույս է հայտնել Բունդեսթագում Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի հետ որակակական նոր՝ ավելի կառուցողական համագործակցության իրականացման հետ կապված:

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Եվրոպական միության անդամ պետությունների ազգային խորհրդարաններում համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը՝ հույս հայտնելով մոտ ապագայում ունենալ նաեւ Գերմանիայի խորհրդարանի վավերացումը: Արմեն Աշոտյանն ընդգծել է նաեւ խորհրդարանական վերահսկողության դերը համաձայնագրի կիրարկման հետ կապված եւ հարցի առնչությամբ կարեւորել գերմանական փորձի ուսումնասիրությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող վերջին գործընթացներին, քննարկվել ընտրական օրենսդրության բարեփոխումների հետ կապված հարցեր: Արմեն Աշոտյանը նշել է, որ ԸՕ բարեփոխումների գործընթացում քաղաքական բոլոր ուժերը կարեւորում են ընտրական բարեփոխումների կայացումը քաղաքական լայն համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ եւ բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ գերմանական Rheinmetall ընկերության եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջեւ կնքված հուշագրին ու հորդորել գերմանացի գործընկերոջը հետամուտ լինել խնդրի առավել համապարփակ ուսումնասիրությանը:

Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հարցերում մոտեցումների տարբերություններից տարածաշրջանային եւ արտաքին քաղաքական ճակատում միասնական են՝ որպես առաջնահերթություն սահմանելով պետական շահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ