News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելը դեմ չէ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Սիրիայի նկատմամաբ վերահսկողության վերականգնմանը եւ կշարունակի հարեւան երկրում հակամարտությանը չմիջամտելու քաղաքականությունը, Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուին մեջբերում է Haaretz թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսաստան կատարած այցի ավարտին Իսրայելի վարչապետը շփվել է իրեն ուղեկցող լրագրողների հետ: Այցի հիմնական  թեմաներից մեկը Սիրիայի խնդիրն էր, այդ թվում՝ կառավարական զորքերի հարձակումն Իսրայելի հետ սահմանին գտնվող շրջաններ: 

«Մենք Ասադի ռեժիմի հետ որեւէ խնդիր չենք ունեցել: 40 տարվա ընթացքում ոչ մի փամփուշտ չի արձակվել Գոլանի բարձունքներում... Ես հստակ քաղաքականություն եմ սահամնել՝ մենք չենք միջամտում, եւ մենք չենք միջամտել: Սա չի փոխվել»,- ասել է Նեթանյահուն:

Նա հավելել է, որ Իսրայելը կպաշտպանի իր սահմանների անձեռնմխելիությունն ուժի կիրառմամբ, այդ թվում նաեւ՝ սիրիական բանակի դեմ: Անցյալ գիշեր իսրայելցի զինվորականները Քունեյթրա սահմանային գավառում երեք բանակային դիրք է գնդակոծել՝ ի պատասխան Սիրիայի հետախուզական անօդաչուների ներխուժմանն իր օդային տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ